Հնդկաստանի Ջարխանդ նահանգի Փալամու շրջանում ոստիկանական գործողությունների արդյունքում ոչնչացվել է առնվազն 12 մաոիստ գրոհային։ Այս մասին լրագրողներին հայտարարել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։
«Մենք տեղեկություն էինք ստացել այն մասին, որ մաոիստները ուղղեւորվում են այդ շրջան։ Երբ մենք կանգնեցրեցինք նրանց մեքենան, նրանք կրակ բացեցին մեր ուղղությամբ»,- փոխանցում է ոստիկանության ներկայացուցչի խոսքը New Indian Express-ը։
Հրաձգությունը տեւել է մի քանի ժամ։ Ոստիկանությունը առգրավել է 8 հրացան եւ 220 փամփուշտ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























