«Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման ապստամբները բնապահպանական դիվերսիա են իրականացրել՝ ավտոցիստեռնի շարասյան վարորդներին պարտադրելով վառելիքը թափել ճանապարհին:

El Heraldo պորտալի փոխանցմամբ, Պուտումայո դեպարտամենտի անտառային գոտում թափվել է 200 հազար գալոն նավթ (19 ցիստեռն), հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսն արդեն հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին հատուկ գործողություն իրականացնել՝ բնապահպանական աղետի խորացում թույլ չտալու համար: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում: