ԱՄՆ հատուկ ծառայությունները կարողացել են հսկայական տեղեկատվություն ստանալ «Իսլամական պետության» կառուցվածքի, նրա առաջնորդների, ֆինանսական գործողությունների ու գաղտնի նպատակների մասին, գրում է The New York Times-ը:
Այդ տվյալները ստացվել են Սիրիայում հատուկ գործողության ժամանակ առգրավված նոթբուքների, բջջային հեռախոզների եւ տեղեկատվության այլ կրիչների տվյալների կոդազերծման արդյունքում:
Ստացված տվյալներն օգնել են ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել իսլամիստների դիրքերին, որի արդյունքում ոչնչացրել են գրոհայինների առաջնորդ Աբու Համիդին, հաղորդում է Gazeta-ն:





























