Ադրբեջանում 5 տարեկան երեխան ընկել է վերելակի հորը: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, ստացված ծանր վնասվածքներից Շահին Դամիրովը տեղում մահացել է: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել հունիսի 8-ին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննություն է ընթանում:





























