Եվրոպան շուտով ստիպված է լինելու Ռուսաստանի հետ խոսել ոչ միայն «Թուրքական հոսք» գազատարի, այլեւ լրացուցիչ հզորությունների մասին: Այս մասին հայտնել է «Գազպրոմի» կառավարման ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդեւը:

«Մենք ելնում ենք նրանից, որ խելամտությունը կհաղթի Եվրոպայում, եւ մենք կխոսենք ոչ միայն «Թուրքական հոսք» նախագծով եվրոպացիներին գազի բաշխման ու մատակարարման, այլեւլրացուցիչ ծավալների մասին»,-ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Գազպրոմը» եւ թուրքական Botas ընկերությունը 2014-ի դեկտեմբերի 1-ին 63 մլրդ խմ հզորությամբ գազատարի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով ռուսական գազը Սեւ ծովի տատակով կհասնի Թուրքիա:

Մոտ 1100 կմ երկարությամբ գազատարը 47 մլրդ խմ գազ կհասցնի թուրք-հունական սահման: