ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովի ժամանակ Ֆրանսիայի իր գործընկերոջից խնդրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանին ֆրանսիական հավատարմագիր տալ: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ նշելով, որ քննարկել են նաեւ Բոլոնիայի գործընթացի, ֆրանկոֆոնիայի կրթություն եւ Հայաստան-Ֆրանսիա երկկողմանի հարաբերությունների մասին հարցեր:

«Համաժողովը նվիրված էր թվային տեխնոլոգիաներին բարձրագույն կրթության ոլորտում եւ նպատակ ուներ համախմբել երկրների ջանքերը ֆրանսալեզու կրթական բովանդակության ստեղծման եւ հասանելիության տեսակետից: Այդ ընթացքում Ֆրանսիայի նախարարի հետ քննարկել եմ նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանին հավատարմագիր տալու հարցը»,- ասաց նախարարը:

Նշենք, որ համաժողովին մասնակցել են  44 երկրների  պատվիրակություններ: