Դեռեւս վաղ է խոսել այն մասին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի նկատմամբ ԵՄ տնտեսական պատժամիջոցները երկարաձգելու ընթացակարգը: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Բրյուսելում, «Ինտերֆաքսին» հայտնել է ԵՄ դիվանագետներից մեկը՝ հավելելով, որ Ղրիմի հետ կապված պատժամիջոցները, որոնց ժամկետն ավարտվում է հունիսի 23-ին, անպայման կերկարաձգվեն:

«Քաղաքական որոշումն արդեն կայացված է, հիմա պարզապես պետք է դա իրավաբանորեն ամրապնդվի»,-հայտնել է դիվանագետը՝ կարծիք հայտնելով, որ դա տեղի կունենա առաջիկա օրերին: Ավելի վաղ մեկ այլ դիվանագիտական աղբյուր լրագրողներին հայտարարել էր, որ Ղրիմի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կլինի մինչեւ հունիսի 23-ը, որը կլինի մեկ տարով:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, դեռեւս ընթացակարգը հաստատված չէ: