Անհրաժեշտ է ստիպել կամ առաջարկել Ազգային ժողովին՝ զրկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը մենաշնորհային դիրքից: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, «Հայաստան. Բարձր լարում. «ՀԷՑ»-ի հայտն ու հանրային կրքերը» անվանումը կրող քննարկման ժամանակ հայտարարել է տնտեսագետ Համլետ Թադեւոսյանը:
Նրա խոսքով, Հայաստանի էներգետիկայի ոլորտում անհրաժեշտ է մրցակցություն ձեւավորել: «Թե չէ որքան էլ բողոքենք, հարցը չի կարող կոնկրետ լուծում ստանալ»,-հավելել է Թադեւոսյանը:
Հիշեցնենք, որ ներկայումս ՀՀ բնակչության համար մեկ կբտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 41,85 դրամ (ցերեկային ժամերին) եւ 31,85 դրամ (գիշերային ժամերին): «ՀԷՑ»-ն առաջարկում է սակագները բարձրացնել հասցնելով համապատասխանաբար 58 եւ 48 դրամի:





























