Ռումինիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ մերժել է վարչապետ Վիկտոր Պոնտային անձեռնմխելիությունից զրկելու առաջարկը։ Նշենք, որ վերջինիս դեմ կաշառակերության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել։ Վարչապետին անձեռնմխելիությունից զրկելու դեմ է արտահայտվել 351 պատգամավորներից 231-ը։
Վարչապետը ինքը մերժել է հրաժարական տալու առաջարկը, որը ներկայացրել էր նախագահ Կլաուս Յոհաննիսը։ «Ինձ վարչապետի պաշտոնում նշանակել է խորհրդարանը, եւ միայն խորհրդարանն իրավունք ունի ազատել ինձ»,- հայտարարել էր նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























