Դեռ վաղ է խոսել հոսանքի թանկացման եւ գյուղատնտեսության ոլորտի վրա դրա ազդեցության մասին: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Մենք դեռեւս չգիտենք՝ որքանով կթանկանա էլեկտրաէներգիան: Երբ հարցը լուծի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այդ ժամանակ մենք կհայտնենք մեր կարծիքը»,-հայտարարել է նախարարը:

Հիշեցնենք, որ ներկայումս ՀՀ բնակչության համար մեկ կբտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 41,85 դրամ (ցերեկային ժամերին) եւ 31,85 դրամ (գիշերային ժամերին): «ՀԷՑ»-ն առաջարկում է սակագները բարձրացնել հասցնելով համապատասխանաբար 58 եւ 48 դրամի: