Թուրքիան մտադիր է արտասահմանում իր առաջին ռազմաբազան ստեղծել: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքը:
Համապատասխան որոշումը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնական տպագիր մարմնում՝ Resmi Gazete թերթում:
Ռազմական բազան տեղակայված կլինի Կատարում, որտեղ կտեղակայվեն ինչպես Թուրքիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներ, այնպես էլ ցամաքային ուժեր ու «սպեցնազ»:
Նոր ռազմակայանի նպատակը միջազգային ահաբեկչությանը դիմակայելն է:





























