Այս տարի տնտեսության շատ փոքր, բայց դրական աճ կլինի։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։
«Տնտեսության վիճակը լավագույնը չէ, սակայն կայուն է։ Մենք կանխատեսում ենք շատ փոքր, բայց դրական աճ»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսության անկումը չի ազդի Հայաստանյան տնտեսական վիճակի վրա, քանի որ բացի Ռուսաստանից՝ մենք այլ երկրներ էլ ապրանք արտահանում։
«Մենք արտահանումների ավելի բազմազան աշխարհագրություն ունենք, մեր արտահանման եւ ներմուծման ծավալներն ավելի լավն են։ Իհարկե, տնտեսության վրա տրանսֆերտների հոսքի կրճատումն է ազդում, սակայն կան որոշակի ապրանքատեսակներ, որոնք արտահանվում են բազմաթիվ երկրներ»։





























