Եվրասիական տնտեսական միությունն ու «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտին կարող են ներդաշնակ համալրել միմյանց եւ Եվրասիա մայրցամաքում ստեղծել տնտեսական  համագործակցության նոր մոդել։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն ՉԺՀ համաչինական ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի մշտական հանձնաժողովի ղեկավար Չժան Դեցզյանի հետ հանդիպման ժամանակ։

«Հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում ԵՏՄ եւ «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու համագործակցության հնարավորությունը, որոնք կարող են ներդաշնակ համալրել միմյանց»,- նշել է Մատվիենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։