Սիրիայի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաեւ երկրի մահմեդականների առաջնորդի հետ հանդիպումները անցան ջերմ ու բարեկամական մթնոլորտում: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողներին հայտնել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ հայ-սիրիական բարեկամության խորհրդարանական խմբի անդամների այցը Սիրիա, որը կայացել է հունիսի 1-5-ին:
Հայ պատգամավորները հանդիպել են ՍԻրիայի նախագահ Բաշար Ասադի, վարչապետի, փոխվարչապետի, խորհրդարանի խոսնակի, ԱԳ նախարարի, ինչպես նաեւ հոգեւոր առաջնորդ Ահմադ Բադրեդին Հասունի հետ:
«Բոլորը խոսում էին Սիրիայի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ լավ վերաբերմունքի մասին: Մենք համոզվեցինք դրանում նաեւ հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ»,-ասել է Վարդապետյանը:





























