«Գազպրոմ»-ը «Թուրքական հոսք» գազատարի առաջին ծովային գծի արժեքը գնահատում է նույնքան, որքան «Հարավային Հոսք»-ի առաջին գիծը։ Նման հայտարարություն է արել ռուսական հոլդինգի փոխտնօրեն Ալեքսանդր Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դրա արժեքը կկազմի 13.2 մլրդ եվրո։ Եթե հաշվենք, որ գծերը նույն արժեքն ունեն, ապա դրանք կարելի է բաժանել 4-ի եւ մոտավոր գինը հասկանալ»,- պարզաբանել է նա։
Նա նաեւ նշել է, որ «Գազպրոմ»-ը պլանավորում է մինչեւ հունիսի վերջ թուրքական Botas ընկերության հետ գազի զեղչի մասին համաձայնագիր ստորագրել։




























