Հայաստանի տարածքում, հունիսի 10-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում հունիսի 10-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Կոտայքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Գեղարքունիքում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Լոռիում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+26,
Տավուշում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +29+32,
Արարատում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+34,
Արմավիրում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +29+34,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,
Արցախում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +22+26:





























