Այս տարվա երկրորդ կիսամյակում կառավարությունը մի շարք ծրագրեր կիրականացնի, որոնք ուղղված են երկրի տնտեսական զարգացմանը: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարաչեպտ Հովիկ Աբրահամյանը:

«Իսկ այդ ծրագրերն, իրենց հերթին, կբերենմեր ժողովրդի բարեկեցության աճին: Մեզ համար դա թիվ մեկ խնդիրն է: Կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիներն ավելի լավ ապրեն»,-հայտարարել է վարչապետը:

Հարցին՝ կարելի՞ է 2015-ի արդյունքներով տնտեսական աճ ակնկալել, այդ թվում այդ ծրագրերի շնորհիվ, Աբրահամյանը պատասխանել է. «Անպայման»: