Սիրիահայերին ստիպված ենք վերաբնակեցնել ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում ու Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հունիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը՝ մեկնաբանելով հունիսի 1-5ը  հայ-սիրիական խորհրդարանական խմբի պատվիրակության այցը Սիրիա։

«Բնակվելու եւ աշխատելու համար նրանք հնարավորություններ ունեն նաեւ Լեռնային Ղարաբաղում։ Որքան էլ որ մեզ համար տհաճ լինի մեր ավանդական սիրիական համայնքից նրանց արտագաղթը, այդուհանդերձ ՀՀ Կառավարությունն անում է եւ անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի լավագույն կերպով տեղավորի մեր հայրենակիցներին»,- նշեց Վարդապետյանը։