Հունիսի 18-28-ը Պրահայի 13-րդ միջազգային Քվադրինալեին Հայաստանը կներկայանա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով: Նախագիծը իրականացվում է «Էյվա» արվեստների հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինության աջակցությամբ:

Պրահայի Քվադրինալեն (http://www.pq.cz/) աշխարհի խոշորագույն եւ ամենաճանաչված բեմական ձեւավորման փառատոնն է, որը կազմակերպվում է Չեխիայի մշակույթի նախարարության եւ Եվրոպական միության կողմից: Քվադրինալեն անցկացվում է 4 տարին կ անգամ: Սկսած 1967թ-ից Քվադրինալեին իրենց աշխատանքներով ներկայացել են այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են` Սալվադոր Դալին, Օսկար Նիﬔյերը, ժոզեֆ Սվոբոդան, Ռոբերտ Ուիլսոնը եւ այլք:

Հայաստանը Պրահայի Քվադրինալեին առաջին անգամ մասնակցել է 2011թ.-ին՝ բեմանկարիչ Նելլի Բարսեղյանի անմիջական ջանքերի շնորհիվ: Այս տարի Հայաստանը դարձյալ իրավունք ստացավ մասնակցելու «Էյվա» արվեստների հիմնադրամի կողմից ներկայացված «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով, որի հեղինա-համադրողներն են՝ բեմանկարիչներ՝ Լիլիթ Ստեփանյանը եւ Նելլի Բարսեղյանը, երաժշտության հեղինակ՝ աշխարհահռչակ ջազ երաժիշտ, կոմպոզիտոր՝ Տիգրան Համասյանը եւ լուսանկարիչ, ռեժիսոր՝ Վահան Սեփանյանը:

«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիան ստեղծված է Տիգրան Համասյանի երաժշտության եւ հայ ազգին Եղեռնի ժամանակ օգնություն ցուցաբերած նորվեգուհի միսիոներուհի՝ Բոդիլ Կատարինե Բիորնի կողմից արված մեկ վավերագրական լուսանկարի փոխազդեցության արդյունքում:

Պրահայի Քվադրինալեի հիմնական ցուցադրությունից զատ, հունիսի 23-ին, հայկական օրվա շրջանակներում լուսանկարիչ Վահան Ստեփանյանը կներկայացնի՝ PAN Photo գործակալության հետ համատեղ ստեղծված՝ «Հայոց Ցեղասպանության վերջին վերապրածները» (Last Survivor of The Armenian Genocide) նախագիծը:

Հարգելի լրագրողներ «Էյվա» արվեստների հիմնադրամը հրավիրում է ձեզ ներկա գտնվելու Քվադրինալե ﬔկնող կազմակերպիչ - հեղինակների հետ հանդիպմանը, ովքեր մանրամասն կպատﬔն Քվադրինալեի եւ հայաստանյան նախագծի մասին:

Հանդիպումը տեղի կունենա ս.թ. հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում, Պատկերասրահ Մեկ (Թամանյան 10):