Հայ պատգամավորներն ու ռուս սենատորները քննարկել են Հաղթանակի 70-ամյակին նվիրված նոր միջոցառումները։ Այս մասին հունիսի 9-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ մեկնաբանելով ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արդյունքները։
Հերմինե Նաղդալյանը՝ որպես հայկական կողմի համանախագահ, Երկրորդ համաշխարհային պատերազմում հայերի ունեցած մասնակցության մասին զեկույց է ներկայացրել։
«Նիստի մասնակիցները դատապարտել են պատմության կեղծման, ինչպես նաեւ նացիզմի ու ֆաշիզմի վերականգման փորձերը»,- հայտարարեց փոխխոսնակը։





























