Հայ պատգամավորները բաց երկխոսություն են ունեցել իրենց ռուս գործընկերների հետ եւ բարձրացրել են Ադրբեջանին վաճառվող զենքի հարցը։ Այս մասին հունիսի 9-ին լրագրողներին հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբենլով ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արդյունքները։ Նիստը կայացել է հունիսի 5-ին Յակուտսկում։ Զոհրաբյանը բարձրացրել է Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու հարցը։

«Թե ինչպես են ընթացել մեր հարց-պատասխանները, կարծում եմ կարիք չկա վերապատմել։ Ըստ իս, կարեւորն այն էր, որ զրույցը բաց է եղել։ Չեմ թաքցնի, ժամանակին ՌԴ Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինի պատասխանն ինձ չգոհացրեց։ Այդ մասին մենք Պետդումայում բաց եւ ազատ քննարկում ենք անցկացրել։ Եվ կարող եմ ասել, որ բարձրաստիճան պետական անձինք, որոնց հետ մենք հանդիպել ենք, կիսում են մեր մտահոգությունը»,- հայտարարեց Զոհրաբյանը։