Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել եւ ավարտվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումը:

Մասնավորապես, ներկայացվել եւ քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, ՀՀ տրանսպորտի եւ կապի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ արդարադատության նախարարությունների, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության, ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության եւ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակները: