Ադրբեջանը ԵԱՀԿ քարտուղարությանը տեղյակ է պահել Բաքվում կազմակերպության նախագծերի համակարգողի գրասենյակը փակելու իր որոշման մասին։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը, այս հայտարարությունն արվել է հունիսի 8-ին կայացած մշտական խորհրդի նիստում։
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի կողմից այս քայլը արդարացված է, քանի որ երկիրն ինքն է որոշում, թե ինչ աջակցություն է ցանկանում ստանալ ԵԱՀԿ-ից»,- ասել է նա։





























