ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Հայաստան։ Այս մասին դիվանագետը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Անհամբերությամբ սպասում եմ այսօր եւ վաղը Ղարաբաղում խաղաղության հաստատման քննարկման համար կայանալիք հանդիպումներին»,- գրել է նա։
Վերջին անգամ համանախագահը տարածաշրջան էր այցելել փետրվարին։





























