Հայոց ցեղասպանության հարցում ՌԴ դիրքորոշումը բավական հստակ էր։ Այս մասին հունիսի 9-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ մեկնաբանելով ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արդյունքները։ Նիստը կայացել է հունիսի 5-ին Յակուտսկում։
«Ռուսաստանի դիրքորոշումը բավական հստակ արտահայտվեց ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երեւան կատարած այցով։ Բացի այդ, դուք գիտեք, որ Պետդուման Հայոց ցեղասպանության մասին 100-ամյակի առթիվ նոր հայտարարություն է արել։ Երեւանում «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» նիստին մասնակցել է նաեւ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Գալինա Կարելովան։ Ռուսաստանն արել է առավելագույնը, ինչ կարող էր անել մեր ռազմավարական դաշնակիցը»,- նշեց Բաբուխանյանը։





























