Բրիտանացիները Միացյալ Թագավորության կողմից ԵՄ վերափոխումների հարցում հետագա գործողություններ են ցանկանում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը։

Նրա խոսքով՝ պայմանագիրը պայմանագրի հետեւից ԵՄ-ի հետ առավել սերտ համագործակցելու ճանապարհին սասանվում էր Մեծ Բրիտանիայի ինքնիշխանությունը։ Նա որպես օրինակ է բերել եվրոգոտու երկրներին օգնություն տրամադրելու ծրագրում Մեծ Բրիտանիայի մասնակցությունը։ «Վարչապետ Դեւիդ Քեմերոնը մեզ դուրս բերեց այդ մեխանիզմից, սակայն մենք նախկինի պես վստահ ենք, որ բրիտանացիները ԵՄ  հետագա վերափոխումներ են ցանկանում»,- հայտարարել է նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։