Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է բնակչության համար էլեկտրաէներգիան թանկացնել 6,93 դրամով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հանձնաժողովի կայքից:
Այսպիսով, հանձնաժողովն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը դարձնել ցերեկը 48.78 դրամ/կՎտժ, իսկ գիշերը՝ 37.28 դրամ/կՎտժ
Հոսանքի թանկացման վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու է հունիսի 17-ին: Եթե որոշումն ընդունվեց, Հայաստանում հոսանքը կթանկանա օգոստոսի մեկից:
Հիշեցնենք, որ ներկայումս ՀՀ բնակչության համար մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 41,85 դրամ (ցերեկային ժամերին) եւ 31,85 դրամ (գիշերային ժամերին): «ՀԷՑ»-ն առաջարկում էր սակագները բարձրացնել հասցնելով համապատասխանաբար 58 եւ 48 դրամի:





























