Հայաստանի տարածքում, հունիսի 11-ին հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ,  ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում հունիսի 11-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +30+32։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+25,

Կոտայքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+25,

Գեղարքունիքում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+25,

Լոռիում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+24,

Տավուշում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+26,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+25,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+31,

Արարատում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +30+33,

Արմավիրում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +30+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+25,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +30+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+25,

Արցախում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +26+29: