ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը այսօր՝ հունիսի 10-ին, հանդիպել է Բաքվում եվրոպական խաղերի մասնակից հայ մարզիկների հետ: Այս մասին տեղեկանում ենք Twitter-ում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան էջից:
Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, նա կրկին անդրադարձել էր Բաքվում եվրոպական խաղերին՝ նշելով. «Մենք հուսով ենք, որ Բաքվում կայանալիք «Եվրոպական խաղեր- 2015»-ին հայ մարզիկների մասնակցությունը կարող է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հավատ եւ վստահություն կառուցելուն»:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երեւան է ժամանել հունիսի 9-ի երեկոյան: «Անհամբերությամբ սպասում եմ այսօրվա ու վաղվա հանդիպումներին՝ քննարկելու Ղարաբաղում խաղաղության հարցը»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:





























