Ռուսաստանն ու Իտալիան կարեւոր գործընկերներ են, որոնք հարգում են միմյանց շահերը։

Այս մասին Միլանում Expo 2015 համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանն ու Իտալիան ամենասերտ հարաբերություններն ունեն։ Այսօր Իտալիան Եվրոպայում մեր կարեւորագույն առեւտրային գործընկերն է, ռուսական տնտեսության խոշոր ներդրողը։ Մենք համագործակցում ենք միջազգային ոլորտում, ջանում ենք հարգել միմյանց շահերը»,- ընդգծել է Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։