Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հաստատել է ռուսական գազ տրամադրելու հարցում պետական Botas ընկերության եւ «Գազպրոմ»-ի միջեւ բանակցությունների ավարտը։
«Մենք «Գազպրոմ»-ի հետ գազի զեղչի մասին համաձայնության ենք եկել։ Հիմա մենք պատրաստ ենք համաձայնագիր ստորագրել։ Կողմերը դեռեւս չեն պայմանավորվել ստորագրման ժամկետների մասին։ Հնարավոր է, դա տեղի ունենա հունիսի վերջին»,- «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացրել է Թուրքիայի Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Գործակալության զրուցակիցը չի նշել պայմանավորված գինը՝ ասելով, որ դա առեւտրային գաղտնիք է։





























