Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունների մասին լիտվացի քաղաքական գործիչ Գաբրիելյուս Լանդսբերգիսի նախապատրաստած զեկույցին։
Բանաձեւը պաշտպանող փաստաթղթին կողմ է քվեարկել 494 պատգամավոր, 139 պատգամավոր դեմ է եղել, իսկ 69-ը՝ ձեռնպահ։ Բանաձեւը քննադատում է Ռուսաստանի քաղաքականությունն ու հավանություն է տալիս ՌԴ-ի դեմ եվրոպական պատժամիջոցների կիրառմանը։
Փաստաթուղթը քննադատում է ռուսական սեւ ցուցակը, որում այս պահի դրությամբ ներառված է Եվրախորհրդարանի 19 անդամ։
Զեկուցողը կողմ է արտահայտվել նաեւ հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը։ «Ուկրաինայում իրավիճակը չի բարելավվում, իսկ Մինսկի համաձայնագրերը չեն պահպանվում, ուստի պատժամիջոցները պետք է երկարաձգվեն»,- հայտարարել է Լանդսբերգիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























