Մոսկվայում ձերբակալվել են երեք հայտնի «օրենքով գողեր», հաղորդում է «Մոսկվա» նորությունների գոծակալությունը:

Քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Մարատ Սուխումսկիին եւ Իրակլի Սուխումսկիին, որոնք գլխավորում են էթնիկ հանցավոր խմբավորումներ: Քննության տվյալներով, հանցագործները զբաղվել են բնակարանային գողություններով: Նրանցից մեկի տանը հերոին է հայտնաբերվել:

Բացի այդ, ոստիկանները ձերբակալել են նաեւ Տեկո Թբիլիսկի անունով օրենքով գողին, ում մոտից եւս հերոին են առգրավել: