Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությամբ Հայաստանը տարածաշրջանում առաջատար դիրքերից մեկն է զբաղեցնում։ Այս մասին հունիսի 10-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

2014թ. գրանցած 23.23 տոկոսի հետ համեմատած՝ այդ ցուցանիշը հասցվել է 23.5 տոկոսի։ 2014թ. այն աճել է 0.1 տոկոսային կետով։ Իսկ 2014թ. այդ աճը, նախորդ տարվա հետ համեմատած, կազմել էր 2.85 տոկոսային կետ։

Տարածաշրջանում Հայաստանը հարկեր-ՀՆԱ հարաբերակցությամբ զիջում է միայն Բելառուսին։ Իսկ եթե մի կողմ դնենք հարկման ենթակա ոլորտները, ապա ՀՀ-ն մոտ 30 տոկոսով կմոտենա  Բելառուսի մակարդակին»,- նշեց Խաչատրյանը։