Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եկող շաբաթ կկայանան «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի հանրապետության» եւ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերով լսումները։

ՄԻԵԴ Գերագույն պալատը հունիսի 16-ին երկու գործերով որոշում կկայացնի։

ՄԻԵԴ-ը 2010թ. 15-ին առաջին անգամ սկսել էր ուսումնասիրել հայ ընտանիքի հայցը ընդդեմ Ադրբեջանի։ Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը 2006թ. օգոստոսի 11-ին հայց էր ներկայացրել իր տունը ավերելու եւ իրեն բռնի կերպով դուրս հանելու կապակցությամբ։ Սարգսյանը նշել էր, որ հիմա իր տանը օտար մարդ է ապրում, ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանցի։ Ներկայումս Սարգսյանը մահացել է, իսկ նրա այրին եւ 2 երեխաները շարունակում են հետեւել գործին։

Սարգսյանն իր  հայցով մեղադրանք է ներկայացրել գույքի տիրապետման եւ օգտագործման իրավունքի ոտնահարման, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքը ոտնահարելու, Ադրբեջանում հայկական գերեզմանների ոչնչացման եւ հայերին իրավական պաշտպանությունից զրկելու, ազգային եւ կրոնական պատկանելիության պատճառով հայերի դեմ խտրականություն դրսեւորելու համար։