Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է սկսել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Բանակցություններից առաջ Պուտինն ու Ռենցին Միլանում այցելել են «Էքսպո-2015» ցուցահանդեսի  ռուսական տաղավար:

Բացի այդ, ցուցահանդեսի կազմակերպիչները ռուս նախագահին մանր ծաղիկներով մուգ կապույտ փողկապ են նվիրել, որը խորհրդանշում է իտալական յուրօրինակությունը:

Նախատեսվում է, որ Պուտինն իր այցի ընթացքում կհանդիպի Հռոմի Պապ Ֆրանցիոսկոսի հետ: Բացի այդ, նախատեսված է մասնավոր հանդիպում Սիլվիո Բեռլուսկոնիի հետ: