Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կոալիցիա ձեւավորելու շուրջ բանակցությունների ֆոնին հունիսի 10-ին հանդիպել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ, Թուրքիայի խորհրդարան ընտրված պատգամավոր Դենիզ Բայքալի հետ։ Այս մասին  գրում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի իր աղբյուրները։

Նախնական հաշվարկով՝ անցյալ կիրակի Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էր տարել Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, որը հավաքել էր ձայների 40.8 տոկոսը եւ խորհրդարանում կստանա 258 տեղ։ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 25 տոկոսը եւ 132 մանդատ։ Ազգայնական շարժումը՝ 16.4 տոկոս եւ 80 տեղ, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ 13.1 տոկոս եւ 80 տեղ։ Վերջնական արդյունքները կհրապարակվեն եկող շաբաթ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։