Եվրախորհրդարանը որոշել է կոչ անել ԵՄ գործադիր իշխանությանը՝ ավելի շատ միջոցներ հատկացնել ռուսական քարոզչության եւ ապատեղեկատվության դեմ պայքարի համար, հաղորդում է Associated Press-ը:

Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 494 պատգամավոր, դեմ է եղել 135-ը, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել լրատվամիջոցներում ռուսական քարոզչության  դեմ պայքարի համար թիմ ձեւավորելու մասին: