Պետական պարտատոմսերի ցածր պահանջարկը խնդիրներ է առաջացրել պետական պարտքի սպասարկման հետ։ Այս մասին հունիսի 10-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։
Երկար տարիներ անց առաջին անգամ 2014թ. դեկտեմբերի կարճաժամկետ պարտատոմսերի բաշխման համար հայտեր չեն եղել, նշեց Խաչատրյանը։
«Դա չէր կարող ազդել պետական բյուջեի դեֆիցիտի եւ նրա ֆինանսավորման աղբյուրների վրա։ Իրավիճակը 2015թ. որոշակի ռիսկեր է առաջ բերել։ Ուստի պարտատոմսերի հաշվին բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը ավելի քան կրկնակի մեծացվել է՝ մինչեւ 40 մլրդ դրամ», ասաց Խաչատրյանը։





























