Հնդկաստանի բանակը հարձակում է իրականացրել հարեւան Մյանմարի տարածքի վրա եւ ոչնչացրել ավելի քան 100 գրոհային։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։
Ըստ ՆԳՆ տեեկությունների՝ գործողության նպատակն է եղել Նագալենդի ազգային սոցիալիստական խորհրդի ճամբարը։ Հնդկական բանակը հանկարծակիի է բերել գրոհայիններին, որոնք ոչ մի պատասխան կրակոց չեն արձակել։ Ավելի քան 100 գրոհային սպանվել է, եւս 6-ը գերի են ընկել։ Գործողությունը շարունակվել է 45 րոպե, հաղորդում է Lenta-ն։





























