ԱՄՆ-ը պնդում է, որպեսզի Վատիկանը մտահոգվի Ուկրաինայում ստեղված իրավիճակով՝ Հռոմի Պապի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախաշեմին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
«Մենք համարում ենք, որ նրանք (Վատիկանը) կարող են մեծ անհանգստություն հայտնել տարածքային ամբողջականության հարցով: Երեւում է, որ Ռուսաստանը պաշտպանում է ապստամբներին: Դա շատ լուրջ իրավիճակ է»,-նշել է Վատիկանում ԱՄՆ դեսպան Քենեթ Հաքեթը, հաղորդում է Gazeta-ն:





























