Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումները, պարզվում է, շատ-շատ են, ուստի աշխատանքը կավարտվի նախատեսվածից մի փոքր ավելի ուշ: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:

«Այո, ես ասել եմ, որ հունիսի սկզբին մենք նախատեսում ենք ավարտել այդ ստուգումները, բայց դրանց ծավալը շատ մեծ է, հետեւաբար դրանք երկարաձգվել են եւս մի քանի օրով: Երբ ավարտենք ստուգումները, մենք դրանց արդյունքները կներկայացնենք հանրությանը»,-ընդգծել է վարչապետը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ԲՀԿ ղեկավարի պաշտոնից հրաժարվելու եւ քաղաքականությունից դուրս գալու մասին: Դրանից հետո մի շարք պատգամավորներ եւս լքեցին ԲՀԿ խմբակցությունը: