Որոտանի կասկադի էլեկտրականության սակագինը նրա վաճառքից հետո անմիջապես չի բարձրացվի։ Այս մասին հունիսի 10-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը։
Ընկերությունն իր վրա է վերցրել KfW գերմանական բանկի 51 մլն եվրո վարկը, նշանակում է փաստացիորեն իր վրա է վերցրել նրա մոդերնիզացման ներդրումները։
Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հունիսի 17-ին որոշում էր կայացվել Որոտանի կասկադի համար սակագինը սահմանել 5.474 դրամի չափով։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հայաստանի կառավարությունը «Որոտանի հիդրոէլեկտրակայանի համալիրի» գույքի առքուվաճառքի մասին փոփոխված եւ լրացված պայմանագիր է ստորագրել:
«Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը կազմված է 3 կայանից. Սպանդարյանի (76 ՄՎտ հզորությամբ), Շամբի (171 ՄՎՏ) եւ Տաթեւի (157.2 ՄՎտ):





























