Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անվտանգության հարցով խորհրդակցություն կվարի երկրի ԶՈւ ղեկավարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, գրում է  Reuters-ը՝ վկայակոչելով կառավարական իր աղբյուրները, փոխանցում է  Gazeta-ն։

Հունիսի 10-ին քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ղեկավարը կառավարությանը մեղադրել էր շրջանում բռնության աճի հարցում քայլեր չձեռնարկելու մեջ։ Իրավիճակը երկրում սրվել էր այն բանից հետո, երբ քրդական կուսակցությունը կարողացել էր խորհրդարան անցնել, իսկ վարչապետի կուսակցությունը կորցրել էր մեծամասնությունը։