Հայաստանում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտած օտարերկրյա քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ միայն տուգանքները մուծելուց հետո։ Այս մասին հունիսի 10-ին խորհրդարանում հայտարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
2014թ. օգոստոսին վարչապետի ղեկավարած աշխատանքային խումբը ի թիվս այլ հարցերի քննարկել է նաեւ ոչ ՀՀ քաղաքացիների կողմից կատարած երթեւեկության կանոնների խախտումները։
«Հարցն առաջարկվում է լուծել մաքսատներում։ Կամ վարորդը երկիրը լքելուց առաջ վճարում է կամ դուրս է գալիս առանց վճարելու, սակայն հետ վերադառնալ չի կարող մինչեւ չվճարի տուգանքը»,- հայտարարեց Մանուկյանը։





























