Հայաստանի տարածքում, հունիսի 12-ին հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում հունիսի 12-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+26,
Կոտայքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+26,
Գեղարքունիքում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+26,
Լոռիում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+27,
Տավուշում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +30+32,
Արարատում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +25+28,
Արցախում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+30:





























