Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքից ազատել է Դոնեցկի շրջանային ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Կիխտենկոյին։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի ինֆորմացիոն քաղաքականության  նախարարի  խորհրդական Ալեքսանդր Բրիգինեցը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Կիխտենկոյին այդ պաշտոնում կարող է փոխարինել Ուկրաինայի Գլխավոր դատախազության՝  կոռուպցիոն  հանցագործությունների վարչության պետ Պավել Ժեբրովսկին, հայտնում է «ՌԲԿ Ուկրաինա»-ն։