ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման դարձել է ամերիկյան More կանանց ամսագրի ամառային թողարկի հրավիրված խմբագիրը։ Այս մասին հայտնում է AP-ն։
Միշել Օբամայի խմբագրած համարը լույս կտեսնի հունիսի 23-ին։ Նա կհայտնվի նաեւ ամսագրի շապիկին։
«Դեռ ոչ մի անգամ առաջին տիկինը չի եղել ամսագրի խմբագիր, առավել եւս՝ ոչ մի անգամ ԱՄՆ նախագահ կնոջը չեն հրավիրել ամսագիր խմբագրելու»,- հայտարարել է More-ի խմբագիր Լեսլի Ջեյն Սեյմուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ամսագրի թեմաները վերաբերում են այն ոլորտներին, որոնցով զբաղվում է Միշել Օբաման՝ երեխաների առողջ ապրելակերպ, զինծառայողների ընտանիքների աջակցություն, աղջիկների դպրոցական եւ բարձրագույն կրթություն։





























