Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն այսօր՝ հունիսի 11-ին, առաջարկել է Աստանայում Խաղաղության եւ հաշտության թանգարան ստեղծել:

«Ես առաջարկում եմ մեզ մոտ Աստանայում այս շենքում (Խաղաղության եւ հաշտության պալատ) Խաղաղության եւ հաշտության թանգարան ստեղծել... նման թանգարանը, կարծում եմ, անհրաժեշտ է: Դա բարի վերաբերմունք կլինի մեր համագումարներին, մարդկության զարգացման խնդիրների վերաբերյալ համախմբված որոշումների փորձի ամփոփման, կարեւոր կլինի խաղաղության ամրապնդման եւ աշխարհի ու ժ-ողովուրդների փոխըմբռնման համար»,-ասել է Նազարբաեւը համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների համագումարի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: