Չինաստանի անվտանգության նախկին նախարար Չժոու Յունկանը, որին մեղադրում էին կաշառակերության եւ պետական գաղտնիք հրապարակելու համար, դատարանի վճռով ցմահ ազատազրկման է դատապարտվել։
Մինչեւ թոշակի անցնելը 73-ամյա քաղաքական գործիչը չինական ղեկավար ապարատում ամենահեղինակավոր անձանցից մեկն էր համարվում։
Չժոուին մեղադրանքներ էին ներկայացրել ապրիլին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նախկին նախարարի դեմ գործը հարուցվել էր ներկուսակցական կաշառակերության դեմ պայքարի շրջանակներում։





























